ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թեհրանում նշում են Ռուխանիի հաղթանակը

Թեհրանում նշում են Ռուխանիի հաղթանակը
17.06.2013 | 02:11

Տասնյակ հազարավոր թեհրանցիներ դուրս են եկել փողոց՝ նշելու չափավոր բարեփոխիչ Հասան Ռուխանիի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ինչից հետո նա կանցնի իր պարտականությունների իրականացմանը։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեին և գործող նախագահ Նհոնդինեժադը շնորհավորել Ռուխանիին հաղթանակի առթիվ։

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ